Կոպենհագենի համալսարանի գիտնականները գտել են կեչու խեժից պատրաստված մաստակ, որը մարդու ԴՆԹ է պարունակում : Այդ ԴՆԹ-ն օգտագործելով՝ կարողացել են ստանալ այն կնոջ դիմանկարը, որը ապրել է մոտ 6 հազար տարի առաջ : Գիտնականները նկարագրել են կնոջ արտաքինը և այն հիվանդությունները, որոնք նա, ամենայն հավանականությամբ, ունեցել է :

Դանիացի գիտնականները մարդու ԴՆԹ-ն հայտնաբերել են 5,7 հազար տարվա պատմություն ունեցող մաստակի մեջ : Նրանք վերհիշել են, որ հնագույն մարդիկ խեժն օգտագործել են մաստակի փոխարեն : Այն օգտագործած կինն ապրել է նեոլիթի դարաշրջանում : Ըստ գիտնականների՝ կինն ունեցել է մուգ մաշկ և վարսեր, կապույտ աչքեր : Մահվանից առաջ նա կերել է բադ և պնդուկ :

Մասնագետները նշում են, եր կինն ունեցել է լնդերի հիվանդություն, այդ իսկ պատճառով ծամել է խեժի կտորը, որը բնական հակաբորբոքային նյութեր է պարունակում : Բացի դրանից նա ունեցել է նաև մոնոնուկլեզ, որը սուր բորբոքային հիվանդություն է : Այս մասին պատմում է Nature Communications գիտական ամսագիրը :

Գիտնականները հուսով են, որ գտածոն կօգնի ավելի լավ հասկանալ հնագույն հիվանդությունների զարգացումն ու տարածումը :