Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

 

Կուրթանցին News.am-ի հետ զրույցում պատմել է, որ ողնաշարի երկու ճողվածք ունի, բրոնխիտ, որն ազդել է նաև թոքերի աշխատանքի վրա։

«Բանակում չեմ ծառայել, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել»,- նշել է 34-ամյա գյուղացին և հավելել, որ որոշ ժամանակ աշխատել է նաև Ռուսաստանում:

 

Մանրամասները՝ տեսանյութում