Մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ ստացվեց, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Առաջին հայացքից՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր, բայց՝ միայն առաջին հայացքից։ Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մարզի իրավապահներն օպերատիվորեն պարզեցին եղելությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։ «ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, իսկ այս դեպքում՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։ Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
25-ամյա երիտասարդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնածներին (տեսանյութ)
19:43 - 11.Մարտ.2020
Առաջարկում ենք նաև
24/05/20 15:51
26-ամյա երիտասարդը Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուն. վերջինը հիվանդանոցում մահացել է
02/05/15 18:44
Ողբերգական դեպք Երևանում. Prado-ի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային, ով մահացել է. Shamshyan.com (լուսանկարներ, տեսանյութ)
10/03/15 15:43
Երևանում 26-ամյա մարքետոլոգ կին վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտին (տեսանյութ)
05/09/24 19:40
Սիս գյուղում «Կամազը» վրաերթի է ենթարկել Արցախից տեղահանված 34-ամյա կնոջը. նա մահացել է
19/04/24 10:20
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
14/10/23 16:37
վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան