Էջմիածնի մանկապարտեզում երեխաների հաճախելիությունը զգալի նվազել է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը:

«Առավոտյան բոլորի մոտ խուճապը բավականին մեծ էր: Մեկ-երկու ժամվա ընթացքում երեխաների մի մասին ծնողները տուն տարան: Այս պահին մոտ 80 երեխա դեռ կա: Իսկ մանկապարտեզի սաների ընդհանուր քանակը 260 է»,-նշեց տնօրենը:

Նա պատմեց, որ առավոտյան երեխաներն ավելի շատ են եղել, պարզապես, ավելի ուշ շատերի ծնողները տարել են երեխաներին. «Դժգոհություն կամ զայրույթ ծնողների շրջանում՝ չկար: Նրանք քաղաքավարի ներողություն էին խնդրում և տանում երեխաներին»:

Սողոմոնյանը նշեց, որ անվտանգության բոլոր միջոցառումներն իրականացվում են. «Մենք ամեն գործառույթ իրականացնում ենք: Մաքրող միջոցներ ունենք, տարածքը ախտահանում ենք, ամեն ինչ մաքրում: Ընդամենը, խուճապ է: Ծնողները ևս տեսնում են, որ ամեն ինչ պատշաճ արվում է»:

5STOPPED
Նշենք, որ նման իրավիճակ տիրում է նաև հանրակրթական դպրոցներում:

Հիշեցնենք, որ այս իրավիճակը պայմանավորված է երեկ Էջմիածնում հաստատված կորոնավիրուսի մեկ դեպքով: