Թուրքիան և Ադրբեջանը մարտի 15֊ից փակում են տրանսպորտային հաղորդակցությունը։
Այսօր՝ մարտի 14֊ին, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում փակել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրների միջև։
Այս մասին լրագրողներին հաղորդել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը, հայտնում է tass.ru֊ն: «Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Որոշվել է նաև ժամանակավորապես դադարեցնել օդային և ցամաքային հաղորդակցությունը՝ բացառությամբ բեռների փոխադրումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, Ալիևի մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ նախագահները պայմանավորվել են մարտի 15-ից ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները ցամաքով և օդով: