Մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան: : Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը' 9 մ, լայնությունը' 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: