Ղազախստանի քաղաքացուհին, ով վարակվել է կորոնավիրուսով, կենթարկվի քրեական պատասխանատվության այն բանի համար, որ հրաժարվել է ներկայացնել տվյալներ, թե ում հետ է շփում ունեցել:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կինը ամեն կերպ փորձել է խանգարել սանիտարական ծառայությունների աշխատանքին:
Նա քրեական պատասխանատվության կենթարկվի ՔՕ 304 հոդվածի հատկանիշներով, այն է՝ Սանիտարական կանոնների և հիգիենայի նորմատիվների խախտումը: Այս հոդվածով նախատեսվում է տուգանքից մինչև երկու տարի ազատազրկում: Եթե անձի գործողությունների հետևանքով գրանցվի մահ, ապա նա կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով, իսկ եթե գրանցվի երկու կամ ավելի մարդկանց մահ, ապա՝ 10 տարի ժամկետով:
Ղազախստանում պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսի 8 դեպքի մասին:
Հիշեցնենք, որ Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն է սահմանվել։