Աշխարհի ամենահարուստ մարդիկ տարեսկզբից կորցրել են գրեթե մեկ տրիլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը:
Կորոնավիրուսի արագ տարածումն ազդում է համաշխարհային շուկաների վրա: ԱՄՆ բորսաներն անցած շաբաթ կորցրել են 9,5-10%, իսկ Եվրոպայի բորսաները՝ 11-16,6% ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի պատճառով Եվրոպայից ԱՄՆ 30-օրյա մուտքի արգելքի մասին հայտարարությունից հետ:
«Անցած շաբաթ աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ կորցրել են 331 մլրդ դոլար, ինչը հանգեցրել է 950 մլրդ դոլարի չափով ընդհանուր տարեկան վնասի»,- նշում է գործակալությունը:
Այդպիսով, տարեսկզբից աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են ընդհանուր կապիտալի 16%-ով: Ֆրանսիական LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել է 9,5 մլրդ դոլար, իսկ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 8,1 մլրդ դոլար:
Ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը համաշխարհային շուկաների անկումից հետո նվազել է ավելի քան 15 մլրդ դոլարով: