Իրկուտսկի փրկարար Միխայիլ Դմիտրիևը, որը հայտնի է դարձել ամբողջ քաղաքում շենքի 14֊րդ հարկից ընկնող աղջկան ընթացքի մեջ բռնելուց հետո, ներկայացվել է մրցանակի: Միխայիլ Դմիտրիևը շուտով մրցանակ կստանա Իրկուտսկի քաղաքապետից, հայտնում է irk.kp.ru֊ն:
Կատարվածից հետո ներքևում ծափահարություններ հնչեցին: Բակում մարդիկ արդեն հավաքվել էին: Ինչ-որ մեկը նույնիսկ բղավեց՝ կեցցես: Իրոք, աղջկան փրկելու գրեթե հնարավորություն չկար, բայց նրան հաջողվեց:
Երիտասարդը ծառայության մեջ է արդեն շուրջ 11 տարի: Նա պատմում է, որ նման սարսափելի դեպքեր շատ է տեսել: Փրկարարները մարդկանց դուրս են հանել ջրից, կրակից և մետաղակույտի վերածված մեքենաներից: Նա նկատում է, որ իր ֆիզիկական պատրաստվածությունն օգնեց փրկել աղջկան: