«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել մաքրությունը և չնպաստել վիրուսի տարածմանը.

 

«Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց։

Հորդորում ենք նաև պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը»,- ասված է գրառման մեջ։