Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց, որ փետրվարի 28-ին Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը իր կողմից վարած  «Range Rover» մակնիշի 44 PP 044 համարանիշի մեքենայով ավտովթարի է ենթարկվել:

 

Մյուս մեքենայի վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանը` Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենայով:

Հետաքրքրական է, որ վթարից հետո երկար ժամանակ  «Opel»-ի վարորդը չի դիմել բժշկական միջամտության և միայն օրեր անց է նա գնացել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Դանիելյանը հաստատեց այդ տեղեկությունը .«Իմ մեքենայով կանգնած էի կարմիր լույսի տակ: Մեկ այլ մեքենա հարվածեց հետևից: Վթարից հետո եկել են Ավտոտեսչության ներկայացուցիչները, ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները, ակտ են կազմել»: Այսպես մեկնաբանեց վթարը նախկին քաղաքապետը, ով հաճախ է հայտնվում սկանդալների կիզակետում:

 
 
 

Դանիելյանը նշեց, որ մեքենան ինքն է վարել:

 

Հարցին, թե վարորդներից կամ ուղևորներից որևէ մեկը ստացել է վնասվածք, նախկին քաղաքապետն ասաց` ոչ:

Վթարից հետո մյուս վարորդը առողջական խնդիրներով դիմել էր հիվանդանոց, մեր այս դիտարկմանը՝ Դանիելյանը հակիրճ պատասխանեց. «Վարորդից տեղյակ չեմ»: