Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման և բուժման հետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Վիկուլովը դասակարգել է փոխադրամիջողները կորոնավիրուսի տարածման պայմաններում' ըստ ապահովության գործակցի, գրում է ria.ru-ն։
Նա հայտնել է, որ վարակը ձեռք բերելու ամենաբարձր վտանգը, ինչպես գիտենք, հանրային տրանսպորտն է, իսկ մետրոն, օրինակ, այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ այնտեղ տեղադրված են ջերմային և օդային ֆիլտրման համակարգեր:
«Ավտոբուսների և տաքսիների միջև պետք է ընտրել վերջինը: Այնուամենայնիվ, խուճապի մատնվել պետք չէ, քանի որ այժմ տրանսպորտի բոլոր միջոցների բռնակներն ու նստարանները հաճախակի մաքրվում են հատուկ հակաբակտերիալ միջոցներով»,- եզրափակել է բժիշկը: