Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային աշխատանքները՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, օրական երկու անգամ, ընկերության տարածքում եւ ուղեգծերի վերջնակետերում հատուկ ախտահանիչ նյութերով իրականացվում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղեւորասրահների ախտահանում: Այս մասին հայտնում են Արցապի տեղեկատվական շտաբից։
Ուղեւորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաեւ ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով, 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն աշխատում է 17 ավտոբուս:
Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ալկոգելի տարաներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին: