Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 270 նոր դեպք՝ 26 տարբեր մարզերում: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 1534-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը: