Լեռնային Ղարաբաղի եւ Երեւանի միջեւ առաջին ավիաչվերթեը, որ մի քանի անգամ հետաձգվել է միջազգային դիվանագիտական ճնշման արդյունքում, կարող է իրականացվել արդեն այս գարնանը: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Փարիզում գտնվող Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ինքն է այդ մասին հայտնել թերթին:

«Մենք ավարտել ենք օդանավակայանի շինարարությունը հինգ կամ վեց ամիս առաջ»,- ասել է նա եւ հավելել. «Չվերթները կլինեն անպայման: Ժամկետը սահմանված չէ, քանի որ դեռ կան որոշ տեխնիկական դետալներ, որոնք պետք է լուծել: Պետք է այդ հարցին մարդկային, այլ ոչ քաղաքական տեսանկյունից մոտենալ: Մարդիկ իրավունք ունեն ցամաքով եւ օդով ազատ տեղաշարժման»:

«Ադրբեջանի հետ պատերազմի ավարտից գրեթե 12 տարի անց տնտեսապես թույլ զարգացած անկլավը այդկերպ պայքարում է մեկուսացման դեմ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իջեւ հաղորդակցության հիմնական ճանապարհը երկար եւ անհարմար ճանապարհն է, որը տեղ-տեղ բլրապատ է, եւ ձմռանը բարդ է երթեւեկել ուժեղ ձնաբքի պատճառով: Ճանապարհը մոտ ութ ժամ է տեւում:

Փետրվարին վերընտրված հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ինքն էլ ծնունդով Ղարաբաղից է, խոստացել է, որ ինքն է լինելու առաջին չվերթի ուղեւորը: Իրենց կողմից Ադրբեջանի իշխանություները ակտիվորեն բողոքել են իրենց օդային տարածքի խախտման դեմ: «Եթե Ադրբեջանն ուժ կիրառի, նոր պատերազմ կլինի: Եւ իրենք չեն կարող օգտագործել ինքնաթիռները' կանխելու չվերթները, քանի որ մենք ՀՕՊ մեր միջոցներն ունենք»,- ասել է Հարությունյանը: Նա նաեւ ընդգծել է, թե Մինսկի խմբի դիվանագետները հաճախ են օգտագործում ուղղաթիռները, որ թռչեն Ստեփանակերտ: «Ի՞նչ տարբերություն ուղղաթիռի եւ ինքնաթիռի միջեւ»,- ժպիտով ասել է նա»: