«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Լավ, սպասված ու բարի լուր )) գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն լավ է: Ճիշտ է դեռ բժիշկների օգնությամբ, բայց արդեն կարողանում է քայլեր անել:
Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը: Հ.Գ. Չնայած չի էլ ցանկանում լքել բկ-ն ու բժիշկներին»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նրանց դաժան ծեծի ենթարկած 28–ամյա տղամարդը կալանավորված է։ Հայտնի է, որ նա մի քնաի անգամ դատված է եղել: