Իտալիայում 28-ամյա բուժաշխատող Անտոնիո Դե Պաչեն ինքն է զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքը խեղդամահ է արել իր 27-ամյա սիրելիին՝ Լորնա Կարանտային: Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են ոչ միայն աղջկա դին, այլև վիրավոր տղայի, ով, իբր, փորձել է ինքնասպան լինել, գրում է Daily Mail-ը:
Անտոնիոն շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Երիտասարդը, ուշքի գալով, հայտնել է, որ ինքը որոշել էր սպանել ընկերուհուն, ապա ինքնասպան լինել, որովհետև վախենում էր CoViD-19-ից: Նրա ընկերուհին բժիշկ էր, և նրանք միասին աշխատում էին Սիցիլիայի հիվանդանոցներից մեկում՝ պայքարելով համաճարակի դեմ: Սիրահարները հաճախ իրենց սոցիալական ցանցերում տեղադրում էին համատեղ քնքուշ լուսանկարներ և շատ երջանիկ էին թվում:
Կորոնավիրուսային թեստերը, սակայն, որոնք զույգն ավելի վաղ արել էր, բացասական էին: Իսկ ինքը` Լորենան, պատասխանատվորեն էր մոտենում իր գործին: Ողբերգությունից մի քանի օր առաջ նա Facebook- ում տեղադրել էր իտալացի բժշկի մասին տեղեկատվություն, ով մահացել էր համաճարակի պատճառով: Նա անընդունելի էր համարել երկրում անձնական պաշտպանիչ սարքավորումների բացակայության հետ կապված իրավիճակը: