«Կենդանիների օրգանիզմներում կան հարյուրավոր վիրուսներ, որոնք դեռ չեն հատել միջկենդանական պատնեշը և հետագայում կարող են վարակել մարդկանց»,- «Ռուսաստան1» -ին տված հարցազրույցում ասել է «Պաստեր» համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմենովը:
Ըստ նրա, վիրուսներին տարածվելու համար հարկավոր են բազմաթիվ կենսաբանական նոր տեսակների փոփոխություններ, որպեսզի նրանք ի վերջո գտնեն իրենց համար գոյատևելու ամենահարմար պայմանները։
«Վայրի բնության մեջ կան հարյուրավոր վիրուսներ, որոնք դեռ չեն ավարտել այդ տեսակային հաղթարշավը: Նրանք ապրում են որոշ կենդանիների մեջ և սպասում են մեր՝ մարդկային մարմնում տեղակայվելուն ու զարգանալուն: Մենք պարզապես նրանց հետ չենք առնչվում»,-ասել է Սեմենովը:
«Ավելին, վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի մի մարդ, որը կենդանուց կվերցնի վարակը և կտարածի այն մարդկանց մեջ»,֊ ասել է վարակաբանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում գրանցվել է COVID-19 ունեցող ավելի քան մեկ միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 57 հազար մարդ: