Բելառուսում հաստատվել են որոշակի բժշկական պարագաների միանգամյա վաճառքի ստանդարտներ:
Մասնավորապես, ռողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 10-ից հուլիսի 1-ը, կտրուկ աճող պահանջարկի պատճառով, դեղատան ցանցերը մեկ անձին կվաճառեն ոչ ավելի, քան 10 բժշկական դիմակներ և պարացետամոլի 40 հաբեր։
Ձեռքի մաքրման միջոցների վաճառքը կախված է ծավալից: Գելերն ու լուծույթները, որոնք 100 մլ-ից ավելի չեն, կարելի է ձեռք բերել երկու փաթեթով, 100-ից 1000 մլ ծավալով' յուրաքանչյուրը մեկ շիշ: