«Ռոսպոտրեբնադզոր»-ը կորոնավիրուսի ախտորոշման 50 000 թեստ-համակարգեր կփոխանցի ԵԱՏՄ երկրներին: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը Եվրասիական տնտեսական երկրներ կորոնավիրուսի ախտորոշման 50 000 թեստ-համակարգեր կփոխանցի: Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։