Շարունակում ենք ամփոփել շաբաթվա ընթացքում պաշտոնյաների՝ սոցցանցերում արված ամենասկանդալային գրառումները: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը: Գրառման տակ քննարկում է ծավալվել, որին միացել են նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը: «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,-գրել է Լենա Նազարյանը։ Միքայել Զոյլանը գրել է․ «Զառա ջան սրտանց ցանկանում եմ որ հաջորդ ընտրությունների արդյունքում դու լինես ԱԺ-ում կամ գործադիրում։ Էդ ժամանակ կխոսենք էս թեմայով։ Ու կասես քո կարծիքով ինչքան աշխատավարձ պետք ա ստանա պատգամավորը կամ նախարարը»։ Իսկ օգտատերերից մեկի մեկնաբանությանն էլ, թե աղքատությունը մեր ուղեղում է և մեկ նախարարը մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ գրեթե երկու տարվա աշխատավարձը՝ Նազարյանը պատասխանել էր հետևյալ կերպ․ «Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է»։ Պարգևավճարների թեմայից զատ՝ այս շաբաթ Ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել էր. «Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. կորոնավիրուսը հայտնվեց Դարոյինքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվի, նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու»։ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասան Աշոտ Մելոյանը, ով այժմ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքով գրառում է արել. «Արա դե իսկականից սիկտիր սիկտիր մինչև վերջ։ Ժողովրդ»: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նրա գրառմամբ և կից գրել. «Այսպես է լինում, երբ դերասան կոլեգաիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի…Հ.Գ. Շատերը գուցե տեղյակ չեն, որ Կարգին սքեթչերի դերասան Աշոտ Մելոյանը հիմա աշխատում է համայնքապատկան ՀՈԱԿում: Որո՞ւմ… թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում:Հ.Գ. – պապա, բա ……ը ի՞նչ ա նշանակում»: ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դատավոր Աննա Դանիբեկյանի դատական նիստերից բացակայելու մասով: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Եթե անկեղծ՝ բացի խղճմտանքից այս տիկինն այլևս որևէ էմոցիա չի առաջացնում։ Առողջություն ու հոգեկան անդորր Ձեզ, տիկին «դատավոր»։ Հ.Գ. Ինչպես միշտ լուռ է դատական իշխանության անկախության երաշխավորը' բարձրագույն դատական խորհուրդը' յուր նախագահի գլխավորությամբ: Այս մարմինը ոչ միայն որևէ կերպ իր դատավորներին չիպաշտպանում իշխանության ճնշումներից, այլ ընդհանրապես հետաքրքրված էլ չէ, որպեսզի ապահովի երկրում դատական իշխանության բնականոն գործունեությունը: Տիա՜րք, ամոթ ունենալը ձեզ չէր խանգարի։ Դա էլ 33 օրանի բժշկական տեղեկանքով չի»:
Առաջարկում ենք նաև
30/05/20 21:14
Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
18/04/20 23:35
Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
04/04/20 21:28
Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
28/03/20 20:52
Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները
24/05/20 00:32
Շաբաթվա ամենասկանդալային գրառումները
02/05/20 21:20
Շաբաթվա ամենասկանդալային գրառումները
25/04/20 20:41
Շաբաթվա ամենասկանդալային գրառումները
18/07/20 21:15
Անցնող շաբաթվա ամենաուշագրավ գրառումները
17/04/24 09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
11/04/24 22:24
Պաշտոնյաների ծախսերը` պետության հաշվին. Գարեգին Բաղրամյան
05/04/24 13:50
8,800 դոլար և 5 մլն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերը դատարանում են
19/03/24 11:15
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք
17/03/24 22:00
Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում