ԱՄՆ-ը հայտնվել է առաջին տեղում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հետեւանքներով առաջացած մահացության թվով, հաղորդում է BBC News-ը։
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան կես միլիոն դեպք։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ավելի քան 20 000 մարդ է մահացել կորոնավիրուսից։
Երկրում պանդեմիայի էպիկենտրոնը Նյու Յորքն է, որտեղ կորոնավիրուսով վարակված է ավելի մեծ թվով մարդ, քան որեւէ այլ երկրում՝ ավելի քան 180 000։