Աշխարհում ամենամեծ թվով այցելուներ ունեցող Walt Disney World ժամանցային կենտրոնը մեկ շաբաթից պատրաստվում է դադարել աշխատավարձի վճարումը շուրջ 43 000 աշխատակցի կորոնավիրուսի պատճառով, ընդ որում՝ թույլ տալով նրանց պահպանել արտոնությունները մեկ տարի ժամկետով, հաղորդում է Associated Press-ը։
Դա մարտի կեսերից կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Walt Disney World-ի փակման օրվանից ի վեր ժամանակավոր հեռացումների խոշորագույն ալիքն է։
Աշխատակիցները կարող են պահպանել իրենց բժշկական ապահովագրությունը հեռացված լինելու ընթացքում կամ մեկ տարի ժամկետով։
Կաշխատի միայն շուրջ 200 աշխատակից, որոնք կատարում են «կարեւոր գործառույթներ», քանի դեռ ժամանցային կենտրոնը փակ է։