ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման կառավարության 9-րդ միջոցառման շահառուներին հորդորել է ճիշտ կազմել դիմումը

 

«1. Լրացման ենթակա են բոլոր դաշտերը։

2. Յուրաքանչյուր էջում տվյալներ մուտքագրելուց հետո համոզվեք, որ ճիշտ եք լրացրել, ապա նոր անցեք հաջորդ էջին։ Դիմումը մուտքագրելուց հետո այն վերախմբագրել չեք կարող։

3. Եթե հաջողությամբ ավարտել եք մուտքագրումը, սպասեք Ձեր դիմումի պատասխանին։

4. Դիմումի պատասխանը կստանաք Ձեր նշած էլ․փոստի հասցեին 2-3 օրվա ընթացքում», նշել է Զ.Բաթոյանը։

ԱՍՀ նախարարը ներկայացրել է նաեւ, թե որ դեպքերում է դիմումի մուտքագրումը (9-րդ միջոցառում) մերժվում.

 

«Եթե

1. գրանցված աշխատող եք,

2. անհատ ձեռնարկատեր եք,

3. ընտանիքը նպաստառու է,

4. չունեք հաշվառում բնակչության պետական ռեգիստրում»։