Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ընկեր Պիտեր Ֆրիսթոունը Mirror-ին տված հարցազրույցում խոսել է մահվանից առաջ երգչի վերջին խնդրանքի մասին:

Ֆրիսթոունը 1979 թվականից Մերկուրիի անձնական օգնականը և թիկնապահն է, նաև կյանքի վերջին ամիսներին խնամել է երգչին:

Նրա խոսքով՝ Շվեյցարիայից վերադառնալուց հետո Ֆրեդին դադարեցրել է հաբերի ընդունումը և սկսել է պատրաստվել մահվան:

Նա ասել է, որ կյանքի վերջին օրերին երգիչը ցանկանում էր վերանայել իր տան արվեստի առարկաների հավաքածուն:

Քանի որ Մերկուրին արդեն շատ թույլ էր, նրան տեղափոխել են աստիճաններով ներքև, որից հետո, հենվելով օգնականի վրա, նրան հաջողվել է շրջել հյուրասենյակում և ճապոնական սենյակում՝ մեկնաբանելով, թե երբ և ինչպես է ձեռք բերել այս կամ այն իրը:

Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991թ․ նոյեմբերի 24-ին։