Եվրոպայում ամենաէժան գնով տոմսեր տրամադրող խոշորագույն ավիաընկերության ղեկավարը հայտարարել է նախքան չվերթները վերսկսելը տոմսերի վաճառքի մասին:
Իռլանդական Ryanair ավիաընկերությունը խոստացել է թռիչքների վերսկսումից հետո 0,99 ցենտով տոմսեր վաճառել: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով «Ryanair»-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրին:
Տղամարդը նշել է, որ շուտով չեղյալ կհայտարարվեն թռիչքների սահմանափակումները, եւ ավիաընկերությունները գնային պատերազմ կսկսեն: Օ’Լիրին ակնկալում է, որ Ryanair-ը «հաղթի այս ճակատամարտում»:
Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիափոխադրումների շուկան արագորեն կվերականգնվի: Հետևաբար Ryanair- ի հիմնական նպատակը կլինի «օդաչուներին, ուղեկցող անձնակազմին և ինքնաթիռները երկինք վերադարձնելը»: Օ’Լիրին շեշտել է, որ ընկերությունները ուղևորների կարիք կունենան, ուստի «նրանց չի հետաքրքրի' 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո թե 0,99 եվրո մեկ տոմսի համար»:
Ակնկալվում է, որ թռիչքները մասնակի կվերսկսվեն 2020 թվականի հունիսին, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին մատչելի կլինեն էժան տոմսերը:
«Ryanair Group»-ը նաև 2021թ-ի համար զբոսաշրջային բում է ակնկալում՝ 2020 թ.-ին չիրականացված ճանապարհորդությունների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ryanair ին թույլատրվել է թռիչքներ իրականացնել Իտալիայի և Ուկրաինայի միջև: