ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ կորոնավիրուսի ուղղակի ազդեցության արդյունքում սև մայրցամաքի 300 հազարից 3,3 միլիոն բնակիչներ կարող են մահանալ:
Զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը կախված է նրանից, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու մայրցամաքը համաճարակի տարածման դեմ պայքարում: Բայց նույնիսկ լավագույն դեպքում '122,8 միլիոն մարդ վարակվելու է, ընդ որում 2,3 միլիոն մարդ կհոսպիտալացվի՝ ասվում է փաստաթղթում: Ավելին, եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ամբողջ Աֆրիկան՝ 1,2 միլիարդ մարդ կվարակվի կորոնավիրուսով:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ Աֆրիկայի քաղաքային բնակչության 56%-ը բնակվում է գերբնակեցված տարածքներում' սանիտարական վատ պայմաններով:
Բացի այդ, աֆրիկացիների մեծ մասը ոչ ֆորմալ է աշխատում և չի կարող տնից աշխատել:
Իրավիճակը բարդ է մայրցամաքում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի բարձր տարածվածության տեսանկյունից:
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսական անկման պատճառով Աֆրիկայում մոտ 27 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ: