Գիտնականների միջազգային խումբը Նորվեգիայի հարավում գտնվող լեռնանցքում հայտնաբերեց անհայտ արտեֆակտներ Վիկինգների դարաշրջանից: Դա տեղի է ունեցել կլիմայի աղետալի փոփոխության՝ Լանդբրին սառցադաշտի հալման հետևանքով: Հետազոտողների հոդվածը, որը բացահայտում է հին նորվեգացիների ճանապարհորդությունների գաղտնիքը, տպագրվել է Antiquity ամսագրում:
Հնէաբանների մի խումբ 2011-2015 թվականներին ուսումնասիրել է տեղանքը և գտել բազմաթիվ արտեֆակտներ, որոնցից 60-ը վերագրվում են մեր դարաշրջանի 300-1000 դարերին: Հայտնաբերվել են պարեգոտներ, ձեռնոցներ, ձիավարության պարագաներ, սահնակների մասեր, շների մնացորդներ՝ վզկապներով ու պարաններով: Վերլուծությունը ցույց է տվել, որ լեռնանցքից օգտվել են թե՛ տեղացիները, թե հեռավոր ճամփորդները: Ամենայն հավանականությամբ, այն օգտագործվել է ձյունով ծածկված ժամանակ, քանի որ ժայռոտ տեղանքով դժվար է քայլել կամ ձիավարել:
Լեռնանցքը տեղացիները ենթադրաբար օգտագործել են ձմեռելու կամ ամառային բնակավայրեր տեղափոխելու համար։ Հետազոտողները գտել են նաև քարե բուրգեր, որոնք որպես ուղեցույց են ծառայել կարճատև ճամփորդությունների և ապաստարան՝ փոթորիկներից պատսպարվելու համար:
Գիտնականները կարծում են, որ անցուղին դադարել են օգտագործել տնտեսական ճգնաժամի պատճառով'խիստ ցուրտ ձմեռների և 14-րդ դարում բռնկված բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառով: