Այսօր Շիրակի մարզում՝ հայոց պատմական Անի մայրաքաղաքի դիմաց, հայ-թուրքական սահմանի մոտ, կանգնեցվել է 24 մետր բարձրությամբ հայոց եռագույնը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Հիմա գտնվում ենք Անի պատմական մայրաքաղաքի դիմաց: Այսօր շատ խորհրդանշական, կարևոր օր է։ Իհարկե, օրվա խորհուրդը Հայոց ցեղասպսնության անմեղ զոհերի հիշատակն է, բայց այդ հիշատակի հավերժացման արարողության կա այսօր։ Անիի դիմաց ծածանվում է 24 մետր բարձրությամբ հայկական եռագույնը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։