Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավտոերթի ժամանակ վթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Զարթոնքը»: Ավտոերթը կազմակերպվել էր Ջեֆերսոն պարկի հարևանությամբ: Տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 16-ամյա մի դեռահաս. ևս չորս հասակակիցներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը. մեքենան կողաշրջվել է և բախվել արգելապատնեշին: