Մինչև տարեվերջ Իտալիայի սահմանները փակ կլինեն օտարերկրյա զբոսաշրջիկների առջև, La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին։ «Սահմանների բացումը կապված կլինի համաճարակաբանական իրավիճակի և յուրաքանչյուր առանձին պետության վարած քաղաքականության հետ»,- ասել է պաշտոնյան։

Առաջիկա մի ամսում Իտալիայում, ամենայն հավանականությամբ, կբացվեն թանգարանները: