Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն' առողջացած, 30-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:

Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: