Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունալի միջադեպից տուժածներից մեկն արդեն իսկ դուրս է գրվել Էրեբունի ԲԿ-ից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը. «Գավառից մեզ մոտ էին տեղափոխել երկու տուժածի: Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Մարմինի տարբեր մասերին առկա են դանակահարության կամ այլ ծակող գործիքի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքեր»: