Կորոնավիրուսային վարակը կարող է դառնալ 1,2 միլիոն ուկրաինացիների մահվան պատճառ, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նա կոչ է արել բնակչությանը՝ լուրջ վերաբերվել վարակին և պահպանել սահմանված կանոնները:
Իր կանխատեսումներն անելիս նա հիմնվել է առաջատար մասնագետների այն կարծիքի վրա, որ Ուկրաինայում կվարակվի բնակչության շուրջ 80%-ը, իսկ միջինում 3% մահացության դեպքում ստացվում է, որ 35 միլիոն բնակիչ ունեցող երկրում կմահանա շուրջ 1,2 միլիոնը: