2019 թվականի ընթացքում Հայաստանի մարզպետարանները միլիոնավոր դրամների պարգևատրումներ են ստացել: Դիցուք՝ 

Արարատի մարզպետարան՝ 118. մլն 
Լոռու մարզպետարան՝ 130,մլն 
Սյունիքի մարզպետարան՝ 134 մլն 
Գեղարքունիքի մարզպետարան՝ 113 մլն․ 
Տավուշի մարզ 103 մլն 
Շիրակի մարզպետարան՝ 187 մլն 
Կոտայքի մարզպետարան՝ 115մլն 
Արմավիրի մարզպետարան ՝ 120 մլն 
Արագածոտնի մարզպետարան՝ 78 մլն (ամբողջ թիվը հայտնի չէ) 
Վայոց ձորի մարզպետարանը հրաժարվել է տեղեկություն տրամադրել: 

Թվում էր, թե Հայաստանում ստեղծված իրավիճակը որոշակիորեն կմեղմի թավշյա պաշտոնյաների ախորժակները և մարզպետարանները վերը նշված միլիոնները սոցիալապես անապահով խավին կտրամադրեն: Օգնություն, իհարկե, տրվում է, ողջ խնդիրը՝ տրմադրվող օգնության չափն է, հատկապես, եթե այն համեմատում ենք մարզպետարաններում բաժանված միլիոնների հետ: Օրինակ՝ Արարատի մարզպետն անգամ այս տարվա փետրվար ամսին չի զլացել և պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին:

 


Մարզպետարանում պարգևատրվել են նաև մարտ ամսին: 

Լոռու մարզպետարանում քաղաքացիներին նմանատիպ կարգի սոցիալական օգնություն են տրամադրում: 

 


Մինչդեռ ներքին աուդիտի բաժնի պետին պարգևատրում են բավական շռայլ: 

Կոտայքում օգնության պատկերը հետևյալն է:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում մարզպետարանում պարգևատրումները կազմել են 115 միլիոն դրամ: