Դելիում կարանտինի սահմանափակումներից հետո վերաբացված ալկոհոլային խմիչքների խանութները ստիպված կրկին փակվել են: Պատճառն այն է, որ միանգամից մեծ թվով գնորդների հոսք է սկսվել: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Գինու խանութները փակվել էին մարտի 24-ին կորոնավիրուսի տարածման պատճառով: Այժմ մի քանի ժամ աշխատելուց հետո ստիպված փակվել են: Խանութներում մեծ հերթեր են գոյացել, որտեղ մարդիկ չեն պահել սոցիալական հեռավորությունը: Նման խնդիր եղել է ոչ միայն Դելիում, այլև Կարնատակա նահանգում:

Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը 42 հազար 836 է, մահերինը՝ 1395: