Մայիսի 4-ին անցկացվող կորոնավիրուսի համաճարակի թեմայով անցկացվող ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործեց «սրից փախածներ» խայտառակ արտահայտությունը:

«Մենք թույլ չենք տա, որ «սրից փախած» այդ քրիստոնյաները փորձեն մեր երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Նրանց թիվը նկատելիորեն նվազել է, բայց նրանք դեռ գոյություն ունեն»: «Սրից փախած» (թուրք. Kılıç artığı) թուրքերեն լեզվով ընդունված վիրավորանք է, որը հաճախ վերաբերում է Օսմանյան կայսրությունում և նրա իրավահաջորդ Թուրքիայում քրիստոնեական կոտորածներից փրկված ժողովուրդներին։ Որպես պետության ղեկավարի՝ Էրդողանի այս արտահայտության հրապարակայնորեն գործածումը մտահոգիչ է շատ առումներով: Այս արտահայտությունը ոչ միայն վիրավորում է ջարդերից տուժածներին և ցեղասպանությունը վերապրածներին, այլև սպառնում է Թուրքիայի կողմից քանդվող քրիստոնյա համայնքի անվտանգությանը, որոնք հաճախ ենթարկվում են ճնշումների, ինչպիսիք են ֆիզիկական հարձակումները, հոգեբանական ճնշումները և այլն: