Փորձագետները կանխատեսել են՝ ով կլինի աշխարհի առաջին տրիլիոնատերը
Փոքր բիզնեսի խորհրդատվությամբ զբաղվող Comparisun ընկերության վերլուծաբանները կարծում են, որ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը կլինի աշխարհում առաջին դոլարային տրիլիոնատերը։
Ամերիկացի գործարարը մինչև 2026 թվականը կունենա մեկ տրիլիոն դոլար, երբ կլինի 62 տարեկան:
Ապրիլին նրա ունեցվածը գնահատվում էր 144 միլիարդ դոլար: Վերլուծաբանները նշում են, որ արժե հաշվի առնել, այն, որ կորոնավիրուսի համավարակի բռնկվելուց և առցանց գնումների պահանջարկի մեծացման պատճառով Amazon-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են: Արդեն այս տարի Բեզոսն ավելացրել է իր կարողությունը 29,4 միլիարդ դոլարով:
Amazon-ի հիմնադիրից հետո երկրորդ տրիլիոնատերը կարող է դառնալ Evergrande խոշոր ընկերության վարչության նախագահ 60-ամյա Սյույ Ցզյանը, ով տրիլիոնատեր կդառնա Բեզոսից մեկ տարի անց: Երրորդ տեղում է Alibaba Group-ի հիմնադիր տնօրեն, միլիարդատեր Ջեք Ման, ում կարողությունը 2030 թվականին կարող է հասնել մեկ տրիլիոն դոլարի: