ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնեց, որ ՀՀ-ում թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա: Ծայրահեղ ծանր վիճակում են 32-ը, ծանր վիճակում` 65-ը: 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:
«Թվերի աճին զուգընթաց՝ թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչն արդեն լավ ցուցանիշ է: Թոքերի արհեստական շնչառության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ տատանվում է 10-ի շուրջ. դրանից ավելի դեռ չենք ունեցել»,- ասաց նախարարը:
Մանրամասները` տեսանյութում: