Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պարզվել է, որ նա բեռնատարի վարորդ է և ժամանել էր Հայաստանից: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել էր: Ախտորոշումը հաստատվելուց հետո նրան տեղափոխել են Քութայիսի կլինիկա:
Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքով՝ ճշտվել է կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտային շրջանակը:
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 713 է, որից առողջացել է 75 հիվանդ, 12-ը մահացել է: