ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Զորակոչի նախապատրաստական աշխատանքները՝ արտակարգ դրության պայմաններում

 

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները»: