Վենեսուելայի բանտում բանտարկյալները բացել են գիշերային ակումբ' երաժշտությամբ և մերկապարուհիներով:
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, Մարգարիտա կղզու բանտում ակումբի բացմանը ներկա են գտնվել բանտարկյալների հարազատները և բարեկամները, որոնք միջոցառումն ակտիվորեն լուսաբանել են սոցիալական կայքերում: Ակումբում տեղադրվել են օդափոխիչներ, ինչպես նաև երաժշտական և լուսային բարձրորակ սարքավորումներ:
Վենեսուելայի բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները տեղի լրագրողներին հաստատել են ուղղիչ հաստատությունում խոշոր միջոցառման մասին: Նրանց խոսքերով' այն շարունակվել է ամբողջ գիշեր: Գերատեսչությունը պաշտոնապես դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: