Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։ Ուշագրավն այն է, որ նշված բոլոր ՀԿ-ներն էլ հանդիսանում են այսպես կոչված՝ սորոսական ՀԿ: Հետաքրքիր է այն, որ նամակում առանձնահատուկ կերպվով շեշտվում է պարետ Ավինյանի անունը, մինչդեռ հասկանալի է, որ որքան էլ տվյալ դեպքում որոշում ընդունողը պարետն է, այն չի կարող ընդունվել առանց Փաշինյանի համաձայնության: Կգնա՞ Փաշինյանը նման քայլի, կխստացնի կրկին սահմանափակումները. թերևս՝ ոչ, քանի որ ինքն էր հայտարարում, որ ամեն գնով նման սցենարից պետք է խուսափել:
Սորոսականների դիմելը հատկապես Ավինյանին՝ քարտ բլանշ է վերջինիս և ստեղծում է սահմանափակումները վերադարձնելու հանրային պահանջի իմիտիացիա: Եթե պարետատունը առաջարկի, իսկ կառավարությունը մերժի նման սցենարը, ապա հետագայում վարակվածների և մահացածների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Փաշինյանի վրա: Եթե Փաշինյանը գնում է այդ քայլին, ապա հասկանալի է, որ էլ ավելի են վատթարանալու բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, էլ ավելի խորն է գահավիժելու տնտեսությունը և էլ այնքան ավելի երկար լեզու է դրվելու ընդդիմության բերանը: Հենց այս պատճառով է, որ Փաշինյանը ցանկանում է խուսափել նոր սահամանափակումների գնալուց, սակայն սորոսականների մեսիջը պետք է որ վերջինիս համար մտահոգիչ լինի, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այդ նույն սորոսականները անչափ լոյալ են Տիգրան Ավինյանի հանդեպ, զերծ են մնում վերջինիս քննադետելուց, իսկ քննադատության հիմնական չափաբաժինը հասնում է հենց Նիկոլ Փաշինյանին: Այսպիսով, սորոսականները հանրային պահանջի տեսքով քարտ-բլանշ տալով Ավինյանին՝ երկու քարի արանքում են դնում վարչապետ Փաշինյանին…