Հայաստանի իշխանությունները, ովքեր նախկինում ընդդիմության կարգավիճակում էին, հաճախ էին քննադատում այն ժամանակվա իշխանություններին, առ այն, որ վերջիններս բյուջեից անհամաչափ մեծ գումարներ են ծախսում տասնյակ խորհրդականների և օգնականների վրա: Հեղափոխությունից հետո սկսվեց օպտիմալացման ալիքը, որը սակայն տարածվեց միայն ստորին ու միջին օղակի պետական ծառայողների վրա, իսկ հեղափոխությունից երկու տարի անց՝ ունենք այն, ինչ ունենք. այն է՝ կրկին ուռճացված պետական ապարատ: Մինչ պաշտոնյաների խորհրդականների, տեղակալների և օգնականների թվին անդրադառնալը նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձինք: Եվ այսպես՝ 

 


Նախարար-793 հազա8 680 դրամ, 
Նախարարի առաջին տեղակալ-661 հազար 400 դրամ, 
Նախարարի տեղակալ-562 հազար 190 դրամ, 
Նախարարի գլխավոր խորհրդական-308 հազար 305 դրամ, 
Նախարարի խորհրդական-363 հազար 770 դրամ, 
Նախարարի առաջին տեղակալի օգնական-297 հազար 630 դրամ, 
Նախարարի օգնական-297 հազար 630 դրամ, 


Իսկ այժմ անդրադառնանք ամենամեծ թվով տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ ունեցող պաշտոնյաներին: Դիցուք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի: Այդ պատճառով էլ նախարարությունում բացվել է 14 լրիվ նոր «իմպրովիզային» հաստիք՝ «Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդականի» պաշտոնով և որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ: Բնական է`  50 մլն դրամ լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ բյուջեից ստանալու համար՝ առանց Փաշինյանի դաբրոյի, ֆինանսների նախարարությունը որևէ դեպքում սիրահոժար չէր ընդառաջի Բաթոյանի խնդրանքներին, մանավանդ որ Բաթոյանն առանց այդ էլ 4 խորհրդական ուներ և հասցրել էր մի շարք օգնականներ նշանակել: 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանը: Աշխատակազմի ղեկավարն իր հերթին ունի 3 տեղակալ: Վարչապետն ունի նաև 6 խորհրդական և ևս 2 խորհրդական՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաև 2 օգնական: 

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 733 մլն դրամ, տնօրենն ունի տասը խորհրդական, որոնց անունները չեն հրապարակում, իսկ մոտ մեկուկես տարում աշխատանքից ազատվել է 69 աշխատակից: Այսինքն` միայն ֆեյքերի ֆաբրիկայի տնօրենի խորհրդականների վրա բյուջեից ամսական ծախսվում է շուրջ 4 միլիոն դրամ: 

Տիգրան Ավինյանը ունի 5 խորհրդական և 4 օգնական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ունի 4 տեղակալ, 3 խորհրդական և 2 օգնական

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ունի 4 տեղակալ, 5 խորհրդական և 2 օգնական

ԱԽՔ Արմեն Գևորգյանը ունի գրասենյակի ղեկավար, 3 խորհրդական և 5 օգնական: 

Վայոց Ձորի մարզպետը Արարատ Գրիգորյանը ունի 3 տեղակալ, մեկ խորհրդական, երեք օգնական: Ուշագրավն այն է, որ մարզպետի տեղակալը նույնպես ունի օգնական: 

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ու 5 խորհրդական և 3 օգնական

ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ունի 7 խորհրդական, 2 օգնական

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ունի 7 տեղակալ, 2 խորհրդական և 3 օգնական: 

Ինչպես տեսնում ենք, նախկինում ընդդիմադիր գործիչների հավաստիացումները, որ իրենց իշխանության գալուց հետո հարկատուների ամեն մի լուման ծախսվելու է նպատակային, նույնպես գրվել են սառույցին…