Մենք արդեն տեղեկացրել էինք, որ կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը' Ռուբինա Ղազարյանցը:
Այսօր Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրիկիս մասին կարել է շատ բան գրել, ոչ որպես իմ/մեր մայրը, այլ որպես լրագրող, կազմակերպիչ, մարդկանց կարողությունները բացահայտող ու դրսեւորվելու հնարավորություն տվող, ու էլի բազմաթիվ նման դրսեւորումների մասին։ Բայց ես չէ, որ պետք է այդ մասին գրեմ կամ խոսեմ։ Ես նրա մասին լռելու եմ, եւ թող այդ մասին պատմեն ուրիշները։ Ես նրան կարոտելու եմ շատ...»: