Այսօր կառավարության դիմաց խաղատների և ակումբների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Մասնակիցներից Գարիկ Կիրակոսյանն ասաց, որ իրենք շուրջ 4 ամիս չեն աշխատում և կառավարության կողմից մշակված որևէ սոցիալական աջակցության ծրագրից չեն օգտվել:

 
 

«Մեր ոլորտում մոտ 1400 մարդ է աշխատում  և նրանք բոլորն այս պահին անգործ են: Զարմանալի է, որ ժամանցի որոշ վայրեր կարող են աշխատել, բայց մեր ոլորտը՝ չի կարող: Թեպետ մենք ևս պատրաստ ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Այս օրերին շատ գործատուներ աջակցել են իրենց աշխատողներին, բայց դա մշտապես չի կարող լինել»,-նշեց նա: