Նիհարելու ժամանակ մարդը կարող է մի քանի քաղցրեղեն իրեն թույլ տալ, այդ թվում եւ խնձորով կարակադակ, եւ շոկոլադ: Այս մասին գրում է La Gaceta de Salamanca հրատարակչությունը՝ հղում անելով սննդաբաններին:

Շոկոլադի դեպքում պետք է ընտրել այն տեսակները, որոնք 70 տոկոսից ոչ պակաս կակաո են պարունակում: Տնական խնձորի կարկանդակը մասնագետները խորհուրդ են տալիս լրացնել թարմ մրգերի կտորներով: Յոգուրտի եւ հատապտուղների կամ մրգերի խառնուրդով ըմպելիքները կարող են ամառային թեթեւ աղանդեր դառնալ:

Սննդաբան Կառլա Նոթը նշել է, որ շաքարի ամենաօգտակար աղբյուր են համարվում մրգերը: Նրա խոսքերով, հակառակ տարածված առասպելի, նրանցից հնարավոր չէ գիրանալ: Քաղցրի նկատմամբ ձգողությունը թուլացնելուն լավ օգնում են չամիչը, ծիրանի չիրը եւ բալը: Բացի դրանից, նրանք պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ եւ հանքային նյութեր:

Հրատարակության հրացմանը մասնակցած փորձագետները նշել են, որ թվարկված քաղցր մթերքների օգտագործման ժամանակ կարեւորը չափն է: Միայն այդ դեպքում կազմվածքը չի տուժի: