Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 157 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 706 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 462- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 8266 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 319 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 91 հազար 943 քաղաքացի: