Սիեթլի հետախույզները հետաքննում են գործը, որի շրջանակում լողափին՝ ջրի մոտ, հայտնաբերվել են մարդկային մնացորդներով պայուսակներ, նշված է քաղաքի ոստիկանության կայքում:
Ոստիկանները ժամանել էին լողափում կասկածելի պայուսակ հայտնաբերելու մասին ահազանգից հետո: Մյուս պայուսակը գտնվել է ջրում:
Երբ պարզվել է, որ պայուսակում մարդկային մնացորդներ են, ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: