Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք, որից 22-ը՝ մայրաքաղաք Պեկինում։ 25 դեպքերը տեղական են, մեկը՝ արտերկրից ներմուծված, հայտնում է CNN-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Չինաստանի մայրաքաղաքում՝ Պեկինում, կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել։ Այն կապվում է տեղական ամենամեծ շուկաներից մեկի հետ։ Կորոնավիրուսը հայտնաբերվել էր շուկայի սաղմոն ձկան կտրատելու տախտակի վրա, այնուհետև նաև՝ վաճառողների, հաճախորդների ու նրանց հետ շփում ունեցած մարդկանց շրջանում։ Երկրում որոշում է կայացվել բնակչության շրջանում մեծածավալ թեստավորում անցկացնելու մասին։